Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարություն է հրապարակել՝ ի պատասխան ՄԱԿ-ի չեղարկած պատժամիջոցների վերականգնման և այսպես կոչված «snapback» մեխանիզմի ակտիվացման։ Շեշտվում է, որ երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) և ԱՄՆ-ի գործողությունները, որոնք չարաշահում են «snapback» մեխանիզմը, անօրինական և անհիմն են։               
 

Նորարարական նախագիծը կտրուկ նվազեցնում է ծախսերն ու պաշտպանում շրջակա միջավայրը

Նորարարական նախագիծը կտրուկ նվազեցնում է ծախսերն ու պաշտպանում շրջակա միջավայրը
10.09.2025 | 13:00

Չինաստանը կառուցել է աշխարհի խոշորագույն ուղղահայաց գյուղատնտեսության քաղաքը։

1000 ակր տարածք զբաղեցնող այս նախագիծը միանգամայն նոր պատկերացում է տալիս սննդի արտադրության մասին։ Այստեղ բերքն աճեցվում է աշտարակների ներսում՝ հիդրոպոնիկ և կլիմայի վերահսկվող համակարգերով։

Մասնագետների գնահատմամբ՝ նոր մոդելը սպառում է 90 տոկոսով պակաս ջուր և արտադրում ինն անգամ ավելի շատ սնունդ, քան ավանդական ֆերմաները։

Քաղաքը մատակարարում է թարմ մթերք անմիջապես բնակչությանը՝ նվազեցնելով տեղափոխման ծախսերն ու ածխածնային արտանետումները։

Համակարգի հիմքում դրված են վերականգնվող էներգիան և փակ ցիկլով վերամշակման մեխանիզմները, որոնք ապահովում են կայուն և բնապահպանական լուծումներ։ Գիտնականներն ու փորձագետները համոզված են՝ նմանատիպ նախագծերը կարող են դառնալ ապագա սերունդների սննդային անվտանգության կարևոր հիմնասյուն՝ հաշվի առնելով, որ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչությունը կհասնի 10 միլիարդի։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5211

Մեկնաբանություններ