Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Բաց նամակ Արամ Ա կաթողիկոսին

Բաց նամակ Արամ Ա կաթողիկոսին
21.10.2025 | 11:59

Վեհափա՛ռ Տեր,

վերջին տարիներին՝ Հայաստանում, ՀՀ կառավարության և նրա ղեկավարի կողմից ծայրաստիճան թշնամական վերաբերմունք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալի հանդեպ։ Դրանք սաստկացան այս տարվա մայիս ամսից սկսած, երբ վերոնշյալ ղեկավարը բացեիբաց մեր սուրբ տաճարներն անվանեց «չուլան» (խորդանոց)։ Նախ փաշազադեն, ապա նրա «տեղապահը» ՀՀ-ում, սկսեցին եկեղեցին ճնշել։ Ներքին զորքերն ու ԱԱԾ-ն ներխուժեցին Մայր Աթոռ, շինծու գործով ձերբակալվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և 17 արդարները, ապա՝ մեկ այլ շինծու գործով ձերբակալվեց և երկու տարվա կալանքի դատապարտվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դրանից հետո՝ մեկ «քահանայի» ստի ու կեղծիքի հիման վրա, կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և տեր Գարեգին քահանան։ Շարունակվում են ճնշումները Ձեր հոգևոր եղբոր՝ Գարեգին Բ կաթողիկոսի հանդեպ։ Դուք սա չեք տեսնու՞մ։ Էլի ու էլի Դուք չեկաք Մայր Հայաստան, Մայր Աթոռ, չայցելեցիք Գարեգին կաթողիկոսին։ Վեհափա՛ռ, արդեն մի քանի օր է՝ Ձեր բանագնաց Շահան արքեպիսկոպոսը, Ձեր անունից, նվերներ է շռայլում այդ ամենի կազմակերպիչներին։ Աստծո սիրույն, ես բացարձակ կասկածի տակ չեմ դնում Ձեր իմաստությունը, բայց հայ հասարակությանը հետաքրքում է մի քանի հարց։

Ա. Ինչու՞ Շահան արքեպիսկոպոսն այս երկուսին այցելելուց առաջ՝ չի՛ եղել Մայր Աթոռում և չի՛ հանդիպել Վեհափառին։

Բ. Ինչ առաքելությամբ է Շահան արքեպիսկոպոսը Հայաստանում, բացի հրապարակված պաշտոնական լուրը։

Գ . Արդյո՞ք պատրաստվում եք Քպ-ի հետ «քույր» հարաբերություններ ստեղծել։

Դ. Արդյոք դուք չգիտե՞ք, որ նրանց հետ պայմանավորվելն անիմաստ է, եթե գիտեք, ինչ իմաստ ունի այսքան ցածրանալը։

Ե. Հանդիպելու՞ է Շահան արքեպիսկոպոսը ալփիդավոյանների, լուլուների, խոզերի երամակների և նորընտրյալ՝ բուժքույր հանձնաժողովի նախագահի հետ։

Որդիական խոնարհությամբ՝

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ