Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Անպատժելիությունը խփել է Ալիևի գլխին ու «օդերի մեջ գցել»

Անպատժելիությունը խփել է Ալիևի գլխին ու «օդերի մեջ գցել»
20.07.2025 | 18:08

Իլհամ Ալիևը բռնել է Աբուլֆազ Էլչիբեյի հակառուսական և հակաիրանական ուղին։ Այսպես, նա

- Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում Միջազգային դատարան,

- ի լուր աշխարհի խրախուսում է Ուկրաինային շարունակել պատերազմը և վռնդել ռուսներին այդ երկրի «օկուպացված տարածքից»,

- հրաժարվում է մասնակցել ԱՊՀ միջոցառումներին,

- դուրս է գալիս ՌԴ-ի հետ տարբեր պայմանագրերից ու համաձայնություններից,

- պատրաստվում է դատել ռուս լրագրողներին և ռելոկանտներին,

- խորացնում է Իսրայելի և Սիրիայի ղեկավարության հետ հակաիրանական ռազմական դաշինքը,

- սպառնում է գրավել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։

Իրոք, անպատժելիությունը խփել է Ալիևի գլխին ու «օդերի» մեջ գցել. նա սկսել է իրեն զգալ համաշխարհային գործոն։ Բայց մենք պետք է միայն ողջունենք նրա խոստումնալից ընթացքը։ Ինչպես ասում են ռուսները՝ «так держать!» (այսինքն՝ «հենց այդպես էլ շարունակիր»)։

Միայն չմոռանանք՝ այդ նույն ռուսներն ասում են նաև՝ «Шагай смелее… пока не схлопочешь» (այսինքն՝ «Վստահ քայլիր… մինչև մռութիդ չուտես»)։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ