Չինաստանին ու Ռուսաստանին միավորողը այն ուժային առավելությունն է, որն ունի ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ, և որը վերջինս կարող է կոմպենսացնել Ռուսաստանի ռազմական ուժի և ռեսուրսների միջոցով։
Հեռանկարային առումով նման հարաբերությունների սիստեմը ունի ներքին անկայունության լուրջ պոտենցիալ։
Դրանից բացի, Չինաստանի և Ռուսաստանի կոչերը, ավելի արդար աշխարհ կառուցելու ուղղությամբ, պետք է նշանակեին, որ իրենք ևս իրենց քաղաքականության մեջ պետք է առաջնորդվեին արդարության սկզբունքներով, բայց նրանց քաղաքականությունը մնում է նույն ուժա-շահայինը։
Սովորաբար արդարությունից խոսում են միայն թույլերը, քանի որ իրենց նպատակներին անարդար ուժային միջոցներով հասնող հզորները պարզապես դրա կարիքը չունեն։
Ուժեղացող և արդեն ուժեղացած հարաբերական թույլերն էլ իրենց կողմից առաջ քաշված արդարության պահանջների մասին աստիճանաբար կմոռանան, քանի որ այն կսկսի խանգարել հենց իրենց ուժային գոյաբանական պայքարին։
Պավել Բարսեղյան