Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում

Բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում
01.10.2025 | 11:17

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի՝ դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Ի դեպ, այս երկրում կեղծ փաստաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված կեղծ փաստաթղթերի համաներում են հայտարարում, որպեսզի կարողանան գոնե դրա մի մասը դուրս բերել շրջանառությունից, բայց, ինչպես վկայում են հիշյալ բացահայտումները, թուրքական ներկրումներով շատ արագ լրացվում է այդ բացը։

Դատելով հատկապես այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք։ Նախ, խոսում ենք բացահայտված ընդամենը մեկ դեպքի մասին, իրական ծավալների մասին չգիտենք։ Վերջապես, այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում՝ ոչ միայն մասնավոր գործարքներ կնքելիս, այլև հանրային գործընթացներում, այդ թվում՝ ընտրություններում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ