Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կառավարությունը «արհամարհել» է ԲՀԿ-ին

Կառավարությունը «արհամարհել» է ԲՀԿ-ին
15.11.2013 | 15:15

Այսօր ԲՀԿ-ն ԱԺ-ում ճեպազրույցը սկսեց վարչապետի` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարքագծին անդրադառնալով, դա համարելով «արհամարհանք ժողովրդի նկատմամբ»: Իսկ ընդհանուր առմամբ, այսօր ԲՀԿ-ն, որ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի «դեմքով» էր ներկայացված, շատ «բարկացած» էր: Հիմնական թիրախը, անշուշտ, վարչապետն էր ու նրա արտահայտությունները:

Ստեփան Մարգարյանը բյուջեում զարգացման միտումներ չի տեսնում` կառավարությանը հորդորելով Երևանից «դուրս գալ» ու տեսնել, թե ինչ է մարզերում կատարվում: «Մենք չենք տեսնում զարգացման միտումները: Չափորոշիչները որո՞նք են, որեւէ մեկն այդպես էլ չասաց: Մենք չենք տեսնում զարգացումը Երեւան քաղաքից դուրս: Երեւանում ամեն օր ասֆալտ ենք քերում, վրայից նորից քսում, իսկ մարզերում փոսային նորոգումներ, ոչ միայն ասֆալտի, այլև ավազի մակարդակով էլ չեն լինում», -ասաց ԲՀԿ խմբակցության անդամը` հավելելով, որ, չնայած այս հանգամանքին, նրանք բյուջեի նախագծի առնչությամբ առաջարկներ են ներկայացրել: Էլինար Վարդանյանը վստահեցրեց, որ դրանցում արտացոլված են սոցիալական խավերի որոշակի խնդիրներ, և հույս ունեն, որ մեծամասնությունը դա կընդունի:
Այսօրվա արտահերթ նիստի տապալմանն անդրադառնալով, Ստեփան Մարգարյանը շեշտեց. «Ծիծաղելի է, երբ դա անում է մեծամասնությունը: Ես դա գնահատում եմ, որ բարձրացված հարցին, ըստ էության փաստարկներ չկային: Հարցն, իրոք լուրջ է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ