ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

«Անձնական, խմբակային շահերն այստեղ ակնհայտ են»

«Անձնական, խմբակային շահերն այստեղ ակնհայտ են»
11.03.2014 | 13:15

«Դավադրություն փնտրող կա՞»,-այսօր նիստի սկզբում հեգնանքով նկատեց ԱԺ նախագահը, երբ Լևոն Մարտիրոսյանն իրենց ներկայացրած «Գովազդի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթն ավարտեց այսպես. «Դավադրություն մի փնտրեք այստեղ»: Նրանից հետո ամբիոնին մոտեցավ «դավադրություն» տեսնող դաշնակցական Աղվան Վարդանյանը, որը դեմ է նախագծին: Հիշեցնենք, որ այս օրենքով հեռուստաեթերում գովազդվելու են ալկոհոլային խմիչքները: ՀՅԴ խմբակցության քարտուղարը նախ միտում տեսավ, որ այս օրենքը քննարկման դրվեց օրվա վերջում, երբ դահլիճում պատգամավորները քիչ էին: «Երբ ուշադրություն եմ դարձնում օրենքի հեղինակային հիմնական կազմի վրա, նաև սա է մտահոգում: Նպատակ դնելով աջակցել TV-ներին, մենք չենք անտեսում հանրության շահը, չենք խրախուսում ոչ առողջ ապրելակերպը հատկապես երիտասարդության շրջանում: Ով կարող է երաշխավորել, որ ժամանակի մեջ սա բացասական ազդեցություն չի ունենա: Խոստովանեք, թե ոչ գովազդի շուկան TV-ներում ամենաստվերայիններից է, անձնական, խմբակային շահերն այստեղ ակնհայտ են»,-նշեց Աղվան Վարդանյանը` նկատելով, որ հետաքրքիր կլինի, թե ինչպես են քվեարկելու այս նախաձեռնությանը կին պատգամավորները, Արա Բաբլոյանը և սթափ մտածող մեր մյուս գործընկերները կոալիցիայից: «Վաղը Հայաստանի մասին ասելու են` այդ երկրում հեռուստատեսությամբ թույլատրված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: Սա դաջվածք է»,-հավելեց դաշնակցականը:

Աղվան Վարդանյանի ելույթից հետո Նաիրա Կարապետյանը ամբիոնին մոտեցավ և առաջարկեց «դատարկ խոսակցությունները թողնել» և բուն խնդրին անդրադառնալ: Պատգամավորի ողջ ելույթն ուղեկցվում էր ոչ միայն ընդդիմադիրների, այլև իր կուսակիցների, ԱԺ նախագահի մերթընդմեթ ծիծաղի պոռթկումներով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ