Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               

Արտագաղթի նոր «հոսքագիծ»

Արտագաղթի նոր «հոսքագիծ»
21.03.2014 | 00:00

Վերջերս ՌԴ կառավարության հաստատած օրենքը բավականին մեծ աշխուժություն է առաջացրել Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ «խոպանչիների» թիվը մեծ է: Ըստ այդ օրենքի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող քաղաքացիները կարող են երեք ամսում հեշտությամբ ՌԴ քաղաքացի դառնալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից:
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ոգևորված են այս օրենքով, շատերն անգամ ընտանիքներով որոշել են լքել երկիրը. երիտասարդները` աշխատանքի, տարեցները՝ բարձր թոշակ ստանալու ակնկալիքով: Արժե ասել, որ այս օրենքը նպաստելու է արտագաղթի առանց այն էլ ահագնացող տեմպերին:
Ի դեպ, մեզ ծանոթ «խոպանչիներն» այս օրենքը «փրկություն» համարեցին, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար այլևս քաշքշուկների մեջ չեն հայտնվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ