Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Եթե առանց ամուսնու հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ»

«Եթե առանց ամուսնու հնարավոր է  հղիանալ, ուրեմն ես հղի եմ»
06.05.2014 | 00:17

Հայաստանի առողջապահական համակարգում խնդիրների պակաս չկա, իսկ մասնագետների հարցը առավել խնդրահարույց է: Այսօր «լավ բժիշկ» հասկացությունը առաջին պահանջն է, երբ մարդն առողջական որևէ խնդիր է ունենում: Սակայն տհաճ անակնկալների դեպքում, երբ անհապաղ բժշկական օգնություն է պետք, աշխատում է «բախտի» գործոնը: Խոսքը «Շտապօգնություն» ծառայության մասին է, որտեղ աշխատող որոշ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, մեղմ ասած, բանի պետք չէ: Ասվածի լավագույն օրինակն է հետևյալ դեպքը, որ վերջերս է տեղի ունեցել: Կենցաղային գործեր անելիս տանտիրուհին հարված է ստանում գոտկատեղին: Սկզբում անտեսում է թույլ ցավերը, սակայն տասն օրն անց սուր նոպաներ է ունենում, և տան անդամները դիմում են «Շտապօգնություն» ծառայությանը: Միջինից բարձր տարիքի բժիշկը, կնոջը զննելուց հետո, հայտարարում է, թե նա արտարգանդային հղիություն ունի: «Եթե առանց ամուսնու և 55 տարեկանում հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ»,- բժշկի «ախտորոշմանն» այսպես է արձագանքում զարմացած ու զայրացած հիվանդը: Սակայն բժիշկն աներեր է, «մասնագիտական» ունակությունները նրան դա են հուշում:
Հիվանդին տեղափոխում են մոտակա հիվանդանոց, որտեղ, հանգստյան օրերի պատճառով, կրկին խելքը գլխին բժիշկ հնարավոր չի լինում գտնել: Մի քանի օր, բառի բուն իմաստով, «անտերության» մատնված կնոջը, ի վերջո, հաջողվում է բժշկական զննության ենթարկվել: Պարզվում է, որ «հղի» տիկնոջ մոտ հարվածից առաջացել են արյունով լցված պարկեր, որոնք, բարեբախտաբար, չեն հասցրել պայթել ու առաջացնել այլ բարդություններ: Թերևս նման մասնագետների պատճառով է, որ վարկաբեկվում է ողջ առողջապահական համակարգը, և «թացն ու չորը» խառնվում են իրար: Նոր նախարարին պիտի հորդորել, որ գոնե առաջին օգնություն ցույց տվող բժիշկների մասնագիտական կարողություններին առավել մեծ ուշադրություն դարձվի: Ի վերջո, չպետք է հանրության շրջանում «շտապօգնությունը» նույնացվի հիվանդից գումար «շորթելու», անպարտաճանաչության և տգիտության հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ