Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վարչապետի նկատողությունը` ոստիկանապետին

Վարչապետի նկատողությունը` ոստիկանապետին
26.06.2014 | 12:48

Այսօր կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանին դուր չեկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «շատախոսությունը»: Երբ վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը ներկայացնում էր օրակարգային հարցերից մեկը, վարչապետը նրան ընդհատեց և նկատողություն արեց Գասպարյանին: «Պարոն Գասպարյան, չի կարելի, չէ, էդքան խոսել»,-նետեց Աբրահամյանը: Ոստիկանապետը ոչ մի ձևով չարձագանքեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ