Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կուշտն ինչ գիտի, քաղցածն ինչ է

Կուշտն ինչ գիտի, քաղցածն ինչ է
31.07.2014 | 17:49

Վաղվանից շարքային հայաստանցու սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ավելի է բարդանալու: Պետությունը հերթական անգամ որոշել է, որ առանց այն էլ ֆինանսական ծանր բեռի տակ կքած քաղաքացին պետք է ավելի «ճռռա»:

Շուրջ չորս դրամով ավելանում է էլեկտրաէներգիայի սակագինը, ու որքան էլ կառավարությունը փորձի հազար դրամով այն անապահով խավին փոխհատուցել, միևնույն է, բոլորին էլ հասկանալի է, թե ինչ շղթայական թանկացումներ են սպասվում, որոնց դիմաց սիմվոլիկ հազար դրամը «ոչինչ» է:
Այս համատեքստում առնվազն տարօրինակ է պաշտոնյաների ցինիկ պահվածքը, երբ քաղաքացիները բողոքում են հոսանքի թանկացման առնչությամբ: Թերևս հայտնի ասացվածքի` «կուշտն ինչ գիտի, քաղցածն ինչ է» հանգով նրանք արհամարհական կեցվածք են որդեգրել: Այսպիսի կադրերին առնվազն պաշտոնանկություն պետք է սպասեր:
Այսօր կառավարության նիստից հետո նման պահվածքով «փայլել» է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, երբ քաղաքացին բողոքել է, թե 27 հազար դրամ թոշակով ինչպես է վճարելու հոսանքի վարձը, պաշտոնյան նետել է. «Մի կերպ»: Հավանաբար, Զախարյանը երբեք չի ապրել ամսական 27 հազար դրամով, դրա համար բացարձակ պատկերացում չունի, թե ինչ է նշանակում այդքան գումարով մի ողջ ամիս գոյություն պահպանելը`զուգահեռ հոգալով կոմունալ վարձերը: ՈՒ այսպիսի պատասխան հնչում է այդ թանկացման հետ անմիջական առնչություն ունեցող գերատեսչության ղեկավարի շուրթերից, ով այդպիսի արհամարհական պատասխանից հետո պետք է առնվազն ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ