Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՀԿ-ն «տապալեց»

ՀՀԿ-ն «տապալեց»
21.11.2014 | 00:48

Երեկ ԱԺ-ում ընդդիմությունը ծափերով ողջունեց կառավարության «տապալումը»: Իսկ տապալողը Հովիկ Աբրահամյանի կուսակիցներն էին` ՀՀԿ խմբակցությունը: Մշտապես «խրամատը» լքող ՀՀԿ-ականները դահլիճում չէին:
Այսպիսով, մեծամասնությունը չկարողացավ անցկացնել կառավարության երկու նախագծերը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին»:
Ի դեպ, Գալուստ Սահակյանի նախագահության ժամանակահատվածում սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանը, որպես «դակիչ» մարմին, դավաճանում է իր «կոչմանը»: Ի դեպ, այսպիսի վիճակ է ստեղծվում հենց արտահերթ նիստերի ժամանակ: Այլ խոսքով, Ազգային ժողովը «արհամարհանքով» է վերաբերվում կառավարության պահանջով հրավիրված նիստերին: Ավելին, ՀՀԿ խմբակցությունը, փաստացի, բանի տեղ չի դնում նաև «սեփական» ու երկրի կուսակցության ղեկավարի ընդամենը մի քանի ամիս առաջ ասած խոսքը. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը... Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:
Փաստը պետք է որ հուզի Հովիկ Աբրահամյանին, քանի որ առաջին հերթին իր կառավարության ծրագրերն են մերժվում: Սա միայն առաջին հայացքից: Իրականում, պարզվում է, կառավարության ղեկավարն այս փաստից այնքան էլ «դարդոտած» չէ, քանի որ լրիվ այլ մտադրություն ունի: Կառավարության ծրագրերը ստորադասվում են քաղաքական նկրտումներին:
Նպատակը հստակ է` «խնամի»-եռյակով-բանով հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Իսկ սրա համար նախ երկրի ղեկավարին պիտի ապացուցել, որ այս խորհրդարանն անաշխատունակ է: Ինչպես տեսնում եք` դրա համար մեծ ջանքեր պետք չեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ