Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Մնում է մեռնենք, որ էստեղից դուրս հանեն»

«Մնում է մեռնենք, որ էստեղից դուրս հանեն»
13.02.2015 | 11:19

Փոխոստիկանապետի պաշտոնից արդարադատության նախարարության ՔԿՀՎ պետի պաշտոնին տեղափոխված Արթուր Օսիկյանը ոչ մի լավ բան չի ավելացրել ազատազրկվածների տխուր կյանքին: Մեզ հետ զրույցում վերջիններս պատմեցին, որ նոր պետը շարունակում է նախկինի վատ ավանդույթները և բանտարկյալներին վերաբերվում է որպես հասարակությունից օտարված, մոռացված «տարրերի»:
«Ի՞նչ է լինելու մեր վիճակը, ո՞վ է մեզ մարդու տեղ դնելու: Քի՞չ են իրական գողերն ու մարդասպանները դրսում: Բոլոր խեղճուկրակներին են բերել էստեղ՝ ով մեջք չունի, փող չունի: Գոնե էստեղի պայմանները մի քիչ բարելավեին»,- ասաց ազատազրկվածներից մեկը, իսկ ցմահ դատապարտվածն էլ անդրադարձավ իրենց դատական գործերին, որոնք ոչ մի կերպ լուծում չեն ստանում:
Հույս ունե՞ք, որ նոր վարչության պետը գոնե այդ առումով որևէ դրական քայլ կանի՝ հարցրի։ Բանտարկյալը քմծիծաղ տվեց ու ասաց. «Ինքն ի՞նչ կարող է անել, իրենից շատ բարձր մարդիկ են որոշում դա, բայց ոնց հասկանում եմ, նրանք երբեք էլ նման որոշում չեն կայացնի: Մնում է մեռնենք, որ էստեղից դուրս հանեն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ