Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               

Գալուստ Սահակյանը` «կուռկուռի ձագ», Լևոն Զուրաբյանը` Լենին պապի՞

Գալուստ Սահակյանը` «կուռկուռի ձագ», Լևոն Զուրաբյանը` Լենին պապի՞
27.02.2015 | 18:37

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը վիրավորանքների «արսենալն» էր գործի դրել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց. «Իշխանությունները կրեցին լիակատար պարտություն, հակառակ նրա, որ նախագծել էին, որ կոնգրեսը միայնակ մնալով՝ չի կարողանալու մեծամասնության դեմն առնել: Սկսեցին մանկապարտեզ խաղալ, փիս-փիս բաներ ասել ընդդիմությանը և դաղալություն անել: Ես հակադարձեցի, և դուք տեսաք թե ինչպիսի կուռկուռի ձագ էր եղել Գալուստ Սահակյանը: Այս միկրոֆոնը չի կարող անջատել Գալուստ Սահակյանը, դրա համար կստանա այն չափալաղը, որին արժանի էր: Գալուստ Սահակյանն ասաց՝ ես կաղում եմ ոտքով, այո, ես ընդունում եմ: Դա նորմալ է, բուժվող է: Սակայն Գալուստ Սահակյանը կաղում է լեզվով ու մտքով, իսկ դա շատ ավելի ահավոր և չբուժվող բան է: Այնքան է կաղում, որ չի ըմբռնում, թե ինչքան մեծ ամոթ է ապրում հայ ժողովուրդը, որ ունի ԱԺ նման նախագահ: Մեծ հաշվով կաղում են ռեժիմն ու ռեժիմի ղեկավարը, որը կաղ բադիկ է: Դա քաղաքական տերմին է, ասում են այն նախագահներին, որոնք սահմանադրութամբ չեն կարող երրորդ անգամ թեկնածություն առաջադրել: Իշխանություններն ամեն ինչ անում են կաղ բադիկի վիճակից դուրս գալու համար»:

Բնականաբար սա անպատասխան չէր թողնելու ՀՀԿ-ն`մնալով ավելի մեղմ «տոնի» մեջ: «Զավեշտալի է ընդհանուր առմամբ: Իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել ենք: Երբ որ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ դաշտում պատասխան տալ, մտնում են վիրավորանքի դաշտ, որպեսզի մենք իջնենք այդ մակարդակին և իրենց համար նպաստավոր դաշտ ստեղծենք: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունները, ես դրան չեմ ցանկանում անդրադառնալ: Մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք, մենք մեր գործն ենք կատարում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` հորդորելով Զուրաբյանին Լենին պապի չդարձնել և ողջ ճեպազրույցը նվիրել նրա խոսքի մեկնաբանմանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ