Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պերմյակովի «գործը»` պատգամավորների սեղանին

Պերմյակովի «գործը»`  պատգամավորների սեղանին
21.04.2015 | 00:28

Տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունից հետո այդ քաղաքը կարծես չի հանդարտվում: Սպանությունների, հանցագործությունների շղթան շարունակվում է, ու քանի որ առաջիկայում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, դրանք հանրային շրջանակներում մեծ հնչողություն չեն ստանում: Ավետիսյանների ընտանիքի սպանդի հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցեր ևս «սառեցված» են, չնայած հետաքննություն է ընթանում, և պատկան մարմինները հավաստիացնում են, թե արվում է ամեն ինչ, որպեսզի գործը մինչև վերջ բացահայտվի:
Այսուհանդերձ, մեր տեղեկություններով, այդ ողբերգական դեպքի առնչությամբ ռուս (մասնավորապես սպանդից հետո Գյումրի ժամանած) և որոշ հայ պատգամավորների ձեռքի տակ կա մի մեծ թղթապանակ, որում ամփոփված են գործի շրջանակներում մինչ այս եղած բոլոր հարցաքննությունները, առկա նյութերը: Նրանք պարբերաբար իրար են փոխանցում որոշ նյութեր և հետևում իրավապահների աշխատանքին, թեև խիստ նախազգուշացված են, որ հանկարծ տեղեկատվական արտահոսք չլինի: Այն հարցին, թե ուսումնասիրելով այդ նյութերը, ի՞նչ եզրակացության եք հանգել, հայ պատգամավորներից մեկը խորհրդավոր տոնով ասաց. «Ոչինչ հենց այնպես չի լինում»: Որևէ այլ մեկնաբանություն տալուց մեր զրուցակիցը խուսափեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ