«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«ՀԷՑ-ի հայտը պիտի մերժել»

«ՀԷՑ-ի հայտը պիտի մերժել»
22.05.2015 | 06:50

Էլեկտրաէներգիայի նախորդ թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել, ու նորից նույն խնդրի առաջ ենք կանգնած, ինչն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հիշեցնում է նախկին քննարկումների ժամանակ հնչած հավաստիացումները: «Անցած անգամ պատճառաբանեցին, թե կուտակվել են պարտքեր, ու 3 տարին բավական է, որ մոտ 4 դրամով թանկացումը պարտքերը զրոյացնի: Ռոբերտ Նազարյանին անձամբ հարցրել եմ` այդ 3 տարվա ընթացքում հնարավո՞ր է թանկացում: Պատասխանել է, որ, կախված գազի սակագնից, հնարավոր է»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ այս մեկ տարում գազի գինը ոչ միայն չի փոխվել, այլև սահմանի վրա նվազել է: Ըստ պատգամավորի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի ՀԷՑ-ի հայտը և ուսումնասիրի գոյացած պարտքի կառուցվածքը, չարաշահումներ իրականացնողների գործերն էլ ուղարկի դատախազություն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ