«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Վատ լուրեր պաշտոնյաներին` Ձմեռ պապից

Վատ լուրեր պաշտոնյաներին` Ձմեռ պապից
25.12.2015 | 02:15

2016-ի քաղաքական տարին բավականին ուշագրավ է լինելու: Ըստ լավատեղյակ աղբյուրների` կշարունակեն «պատժվել» այն պաշտոնյաները, ովքեր իրենց «լավ չեն պահել» հանրաքվեի ժամանակ: Ասել է` ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոնին: Քաղաքական ուժերի համախմբումը ևս մեր աղբյուրը հավանական համարեց: ՀՅԴ-ին վերջապես կտրվեն բաղձալի պաշտոնները, ներիշխանական կուլիսներում էլ մեծ անակնկալների պետք է սպասել: Ինտրիգները կհասնեն գագաթնակետին, քանի որ տարին նախընտրական է: Այնպես որ, որոշ պաշտոնյաներ տոնական մաղթանքներում հաստատ չեն մոռանա Աստծուն, խնդրելով նրանից իրենց «աթոռը» պինդ պահել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ