Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Մաքսայինը, այնուամենայնիվ, թերացել է

Մաքսայինը, այնուամենայնիվ, թերացել է
06.05.2016 | 01:19

Օրերս «Իրատեսը», անդրադառնալով ապրիլ ամսվա բյուջետային մուտքերի ցուցանիշին, տեղեկացրել էր ընթերցողներին, որ այն թերակատարվել է մոտ 5 մլրդ դրամով: Բնականաբար, ինչպես սովորաբար լինում է, ՊԵԿ-ը հերքեց սույն փաստը:

Մինչդեռ իրականությունը հետևյալն է՝ ապրիլ ամսին պետք է հարկային և մաքսային համակարգերը հավաքագրեին ընդհանուր առմամբ մոտ 103,5 մլրդ դրամ: Փոխարենը հավաքագրվել է ընդամենը 98 մլրդ դրամ: Ընդ որում, եթե հարկային համակարգի մասով հավաքագրումները նույնիսկ գերակատարվել են (հիմնականում շահութահարկի կանխավճարների հաշվին), ապա մաքսայինը իր դրված խնդիրներում թերացել է մոտ 5-5,5 մլրդ դրամով, որի պատճառով էլ ընդհանուր մուտքերը պլանավորվածից ցածր են եղել:

Եվ սա այն պայմաններում, որ ապրիլյան պատերազմից հետո խոշոր հարկատուների և մասնավորապես հայտնի օլիգարխների հետ հատուկ բացատրական աշխատանք է տարվել ամենաբարձր մակարդակով: Մնում է հուսալ, որ կանխավճարների պրակտիկան բնավորության գիծ չի դառնա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ