Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ի՞նչ են արել, որ քվե են ուզում

Ի՞նչ են արել, որ քվե են ուզում
01.07.2016 | 03:01

Չնայած ամառը քաղաքական առումով պասիվ շրջան է, սակայն այս տարի այն, հիմնականում խորհրդարանական ուժերի համար, բավականին աշխատանքային է լինելու, նախընտրական տարին շտապողականություն է թելադրում ուժերին: Մինչ ընդդիմադիրները կատաղի պայքար են մղում, պարզելու՝ ով է իրենցից ավելի ընդդիմադիր, իշխանական ուժերը կարգի են բերում իրենց ռեսուրսները: Հարաբերական հանգիստ է տիրում ՀՅԴ-ում. ոչ թե վստահ են, որ հանրությունն իր քվեն դաշնակցությանն է տալու, այլ քաղաքական գործարքով ապահովել են իրենց մի քանի տեղը խորհրդարանում (նույնիսկ այդ մի քանի տեղի համար էլ, ասում են, դեռ ներկուսակցական պատերազմներ են լինելու):

Իշխանության հետ վերջին գործարքից հետո ՀՅԴ-ի վարկանիշից բան չի մնացել, փոխարենը կան պաշտոններ, որոնք էլ հենց պետք էին ձայներ «հավաքելու» համար: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն մեծ սպասումներ ունի իր նախարարներից, մասնավորապես Դավիթ Լոքյանից, քանի որ վերջինս «համակարգում» է մարզերն ու մարզպետներին: Սակայն մարզպետներից մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դաշնակցականները տեղով «կրակ» էլ դառնան, իրենց «սահմանված փայից» ավելին չեն ստանալու: «Հլը էդքան էլ որ կարողանանք ապահովել, պիտի գոհ լինեն: Ո՞ր մի գյուղի կամ քաղաքի խնդիրների լուծման համար «ամագ» ունեն»,- դժգոհեց մեր զրուցակիցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ