Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՀԿ-ն «բդեշխներից» կազատվի՞

ՀՀԿ-ն «բդեշխներից» կազատվի՞
02.02.2017 | 20:02

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռացավ` իր հետ տանելով մերձավորներին, թիմակիցներին։ Սա լա՞վ է, թե՞ վատ ՀՀԿ-ի համար, մեծ հաշվով այդքան էլ էական չէ, որովհետև իշխող կուսակցության «ջրերը» միայն Հովիկ Աբրահամյանով ու նրա թիմով չէին «պղտորվում»։ Այստեղ կան այնքան «կեղտոտ» առուներ, որ վաղուց հանրության աչքի փուշն են դարձել, սակայն իշխանությունը փայփայում, սնուցում ու ճանապարհ է տալիս։ Հետո էլ այնպես չէ, որ ՀՀԿ-ի երբեմնի կարկառուն դեմքը հեռացավ ու հասարակությունը սկսեց ՀՀԿ-ին վստահել և ընդունել։


Մեկ այլ հանգամանք. Աբրահամյանի թիմի հեռացումը մեկ անգամ ևս փաստեց, որ Հայաստանում իշխանությունը ոչ թե ամբողջական մի մարմին է, այլ առանձին «բդեշխություններից» կազմված օրգան, որը կարող է շատ արագ փշրվել-ոչնչանալ, եթե բդեշխը որոշի այլ քայլերով առաջ գնալ։ Սա երկրի, ոչ թե իշխանությունների ողբերգությունն է։ Ստացվել է այնպես, որ մի ողջ մարզ ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը, և նա է որոշել՝«գյադեք, աջ, գյադեք, ձախ»։ Ի դեպ, նա մենակ չէ այս գործում։ Հայաստանի այլ մարզերում էլ տերուտիրական են մարդիկ, որոնք ընդամենը օլիգարխ են, մեծահարուստ և իշխանության հովանավոր։ Թվում է, թե մի օր մեկը պիտի գա ու Հայաստանի մարզերը միացնի իրար և երկիրը երկիր դարձնի։ Իսկ այսօրվա իշխանությունը կշարունակի՞ տեղական «բդեշխներին» լիազորություններից զրկել, թե՞ ոչ, կերևա առաջիկայում, բայց փաստ է, որ այսօր արդեն դրանց պահպանումը վնասում է նաև իշխանությանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ