Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մի՛ կրթեք, կրթվածներին նշանակեք

Մի՛ կրթեք, կրթվածներին նշանակեք
23.03.2017 | 22:05

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մարզպետները պետք է կրթվեն։ Սա հետաքրքիր է հնչում հատկապես նախընտրական շրջանում, երբ մարզպետներից շատերը որպես թեկնածու են ներկայացված։ Փաստորեն, հերիք չէ որպես մարզպետ կրթության կարիք ունեն, մի հատ էլ «չկրթված» ուզում են պատգամավոր դառնալ։ Վարչապետը տեղեկացրել է, որ գերմանական կառավարության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել:

«Ամերիկյան համալսարանի հետ արդեն կնքել ենք պայմանագիր, որ բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Մարզային այցելությունները Կարեն Կարապետյանին ավելի են «համոզել», որ մեր համայնքների ղեկավարները չեն տիրապետում իրենց աշխատանքին, բնակիչների հետ աշխատանքի ճիշտ մեթոդներ չունեն։ «Բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք հիմնական խնդիր են այդ համայնքում: Պարզվում է՝ այդ խնդիրը համայնքի ծրագրի մեջ չկա: Այդ իսկ պատճառով այս հանձնարարականին հստակ հետևում ենք»,- ասաց նա:


Կարեն Կարապետյանը պետք է նախ պատճառներին անդրադառնա, հետո միայն փորձի հետևանքները վերացնել։ Իսկ պատճառը ՏԻՄ ղեկավարների կրթական ու կառավարման ցածր մակարդակի իշխող կուսակցության քաղաքականությունն է, երբ համայնքներում ղեկավար են դառնում նրանք, ովքեր ունեն պարզապես ՀՀԿ-ի անդամատոմսը և «դաբրոն»։ ՀՀԿ-ն չի էլ փորձում գոնե համայնքի կրթված հատվածից ընտրություն անել ու քիչ թե շատ կիրթ անձանց առաջ մղել։ Արդյունքում ստացվում են կառավարման մեթոդներից կիլոմետրերով հեռու, բնակիչների հետ ճիշտ հարաբերվել չկարողացող տեղային իշխանիկներ։ Իսկ կառավարության ղեկավարի հրահանգած ժամանակավոր դասընթացները հազիվ թե էական բան փոխեն մարզպետների ու համայնքապետերի կրթական ցենզում։ Այնպես որ, հերթական աննպատակ ու անարդյունք դասընթացներն են։ Խնդիրը ճիշտ կադրեր ընտրելն է, որ հետո նրանց ձեռքը «կրակը չընկնենք»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ