Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արտագնա աշխատանքից հրաժարվելը դեռ բավարար չէ

Արտագնա աշխատանքից հրաժարվելը դեռ բավարար չէ
08.06.2017 | 21:43

Այսօր դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է Շիրակի մարզի նորանշանակ, կրկին դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանին: Նախորդ մարզպետից` Հովսեփ Սիմոնյանից, ՀՅԴ-ի դժգոհությունը մեծացավ ընտրություններից հետո: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այս փոփոխությունը բացատրեց հետևյալ կերպ. «Շիրակի մարզ Արթուր Խաչատրյանի տեղափոխվելը կապվում է այն տնտեսական ծրագրերի, այն ռազմավարական խնդիրների հետ, որ մենք ուզում ենք Շիրակում իրականացնել՝ կապված օտարերկրյա ներդրումները, Եվրամիության համապատասխան օժանդակությունը ծրագրերի տեսքով Շիրակի մարզ բերելու և ծրագրային հենքի վրա Սփյուռքի հնարավորությունները Շիրակ ուղղելու հետ»:

Փաստորեն, այս լուրջ գործերը Հովսեփ Սիմոնյանը չէր կարող գլուխ բերել:
Առավել ուշագրավ դիտարկում է արել նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, որ մարզ չի գալիս արտագնա աշխատանքի: Սա կարելի է մի քանի իմաստով հասկանալ. նախ` կառավարությունը Շիրակում պաշտոնների է նշանակում ոչ մարզի ներկայացուցիչներին, ինչը հարուցում է տեղացիների դժգոհությունը: Այս առումով գյումրեցիներին պաշտոնյան հանգստացնում է` ընտանիքով տեղափոխվում է մարզ: Սակայն նրա խոսքում կա առավել իրատեսական ու նուրբ երանգ:
Ինչպես բոլոր պաշտոնյաների դեպքում, այնպես է մարզպետների պարագայում պաշտոնը դիտվում է «խոպան» գնալու մի ձև: Այսինքն, գան աշխատեն, պաշտոնից հնարավորինս օգուտներ քաղեն, հետո հանգիստ թողնեն ու հեռանան` չունենալով որևէ պարտավորություն և պատասխանատվություն: Թե մարզպետը հատկապես ինչ է նկատի ունեցել, պարզ չէ, բայց Շիրակի մարզի խնդիրները լուծելու համար միայն արտագնա աշխատանքից հրաժարվելը դեռ բավական չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ