Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Գործին խառնվեց նախագահականը

Գործին խառնվեց նախագահականը
13.10.2017 | 02:42

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):

Ոմանք, սակայն, սեփական դերն ու տեղը խառնել են, կարծում են, թե իրենց «կոլխոզում» են հայտնվել ու դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանում են հանրությանը։ Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը ևս այս շաբաթ դրսևորվեց իր ողջ «հմայքով», երբ, «Երկիր ծիրանիից» ավագանու անդամի քննադատությանն ի պատասխան, նետեց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Շատերը զայրալից գնահատականներ տվեցին ոչ միայն այս, այլև ավագանու ՀՀԿ մյուս անդամների մտքի «գոհարներին», սակայն մարդկային այս «տիպը» ոչ մի գնահատականից չի ազդվում, բացի մեկից:


Այդ միակ «բացառությունն» էլ շատ չի ուշանա: Մեր տեղեկություններով` ավագանու նիստերում տիրող մթնոլորտն անհանգստացրել է նաև նախագահականին: Առաջիկայում Տարոն Մարգարյանին կանչելու և հրահանգելու են, որ նիստերն անցկացնեն առանց նման տեսարանների, իգիթյաններին ու մյուսներին էլ սաստեն: «Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան, առանց այն էլ ՀՀԿ-ի փեշը «վառված» է, ու՞ր եք կրակը թեժացնում»,- վրդովված ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ նախագահականի կոշտ նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ