Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչ կբացահայտի Արմեն Գևորգյանը

Ինչ կբացահայտի Արմեն Գևորգյանը
11.01.2019 | 15:39

Այսօր նախկին իշխանությունների ժամանակ միշտ բարձրաստիճան պաշտոն ունեցող Արմեն Գևորգյանը ուշագրավ ու ինտրիգային հայտարարություն է արել։ «Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու», -հայտարարել է նախկին փոխվարչապետ, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։ Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու ու արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Դատարանը ավելի վաղ որոշել էր չկալանավորել նախկին պաշտոնյային, իսկ դատախազությունը վերքննիրչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Այսօր բողոքի քննությունը հետաձգվեց, իսկ Գևորգյանը շարունակում է պնդել, թե մեղադրանքներն անհիմն են, ու նա դրանք չի ընդունում։


Չնայաց այս օրերին Արմեն Գևորգյանը դեռ վաղ է համարում շատ բաներ ասել ու պատմել, սակայն վերջինս նախկին երկու նախագահների ապարատում եղած ամենաիրազեկ պաշտոնյաներից մեկն է, ում հայտնի են այնպիսի խորքային տեղեկություններ, որոնց մասին գուցե հաշված մարդիկ գիտեն։ Այսօր նա գրեթե «սպառնալիքի» պես է հայտնում, թե շատ բան ունի ասելու։ ՈՒ քանի որ իր դեմ հարուցված քրեական գործը դեռ վախճանին չի հասել, նա դեռ լռում է, հավանաբար կլռի նաև այն դեպքում, երբ իր գործը կարճվի։ Հակառակ պարագայում «կգա» խոսելու ժամանակը։ Բայց հետաքրքիր է, որ հանգրվանից Արմեն Գևորգյանը կխոսի։ Անկախ Հայաստանի վերջին 20 տարիների ընթացքում, երբ Գևորգյանը եղել է ակտիվ դերակատարներից մեկը, շա՜տ ուշագրավ իրադարձություններ են եղել, կուլիսային պայմանավորվածություններ ու գործարքներ, ո՞ր մեկի մասին կնախընտրի նախկին պաշտոնյան բացահայտումներ անել։ 1998-ից կառավարման օղակում եղած պաշտոնյան որքան բան գիտի Հայաստանի իշխանությունների ու ընդդիմությունների մասին, կարելի է միայն ենթադրել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ