Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նոր Հայաստանում հացադուլից կալանավոր է մահացել

Նոր Հայաստանում հացադուլից կալանավոր է մահացել
26.01.2019 | 16:05

Կալանավայրերում հացադուլ հայտարարելը բավականին հաճախ է լինում, սակայն նախկինում եթե պատկան մարմիները, չէին էլ լուծում խնդիրը գոնե այնպես էին անում, որ հացադուլը դադարեցնում էին կալանավորները։ Համենայնդեպես վերջին հինգ֊վեց տարում հացադուլից մահացած կալանավորի մասին ոչինչ հայտնի չէ։ Այսօր պարզ դարձավ, որ Նուբարաշեն» հիմնարկի բուժկետում, առավոտյան ժամը 06:35-ին մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին և մի քանի օրից՝ դեկտեմբերի 5-ից, հայտարարել էր հացադուլ: Նա «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահն էր և «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տուն։ Նրան առաջադրված մեղադրանքում ասված էր. «խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­»։


44 օր հացադուլ հայտարարած մարդու վիճակը արդարադատության պատասխանատուներին չի՞ անհանգստացրել, որևէ մեկը հետաքրքրվե՞լ է նրանով։ Ի դեպ, նախկին իշխանությունների ժամանակվա մի դեպք հիշեցի։ Երբ արդարադատության նախարար էր Հրայր Թովմասյանը, կալանավորներից մեկը կարել էր բերանը։ Այս առնչությամբ Թովմասյանը հայտարարել էր, թե բերան կապելը, մատ կտրելը սովորական երևույթ է կալանանավորների շրջանում։ Այս արտահայտությունը շատ թանկ նստեց նրա վրա, քննադատությունների տարափ տեղաց, իրավապաշտպանները, քաղհասարակությունը տեղը տեղին քննադատեցին նախարարին։ Հիմա հացադուլից մարդ է կալանավայրում մահացել, նույն մարդիկ կքննադատե՞ն երևույթը, պատասխանատուների՞ն, թե՞ իրավիճակ է փոխվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ