Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նախագահը «հեռուն կգնա»

Նախագահը «հեռուն կգնա»
17.02.2019 | 21:39

Հետաքրքիր դասավորություն է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ոչ մի լիազորություններ չունեցող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շատ ավելի ծանրակշիռ հանդիպումներ է ունենում օտարերկրյա լիդերների հետ, քան Հայաստանի փաստացի ղեկավար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ դառնալու առաջին իսկ օրից բոլոր խողովակները գործի են դրվում, որ ի վերջո, Փաշինյանը ԱՄՆ֊ում հանդիպի այդ երկրի ղեկավարին, սակայն իզուր։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ԱՄՆ _ում ևս լուրջ հանդիպումներ չէին սպասում։ Մինչդեռ Արմեն Սարգսյանը հանպատրաստի հանդիպումներ է ունենում ԱՄՆ_ում կարևոր դեմքերի հետ։

Եվ այսպես. Մյունխենի անվտանգության համաժողովին երկկողմ հանդիպումների համար նախատեսված հյուրանոցում նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Ավելի վաղ նախագահը կարճատև զրույց էր ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ԱՄՆ պաշտոնյային հրավիրել է այցելել Հայաստան։
Այս համաժողովի շրջանակում Հայաստանի ղեկավարը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին։ Ընդհանրապես Արմեն Սարգսյանի միջազգային հանդիպումների քարտեզը բավական ուշագրավ է և խոսուն։ Եթե լիազորություններից զուրկ նախագահն այսքան արտաքին հորիզոններ է «բացում», պատկերացնու՞մ եք, ինչ կլինի, եթե նա ստանձնի, ենթադրենք, արտաքին քաղաքականության պատասխանատվությունը։ Ստանձնելը կստանձնի, բայց դա նրան Փաշինյանը կզիջի՞։ Հազիվ թե։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ