Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ոչ գիտեն` գնում են, ոչ գիտեն` մնում

Ոչ գիտեն` գնում են, ոչ գիտեն` մնում
12.07.2019 | 01:25

Կառավարության կառուցվածքային փոփոխությունը գլուխ բերելուց հետո էլ ոլորտներում քաոսային տրամադրությունները, անորոշությունը չեն նվազել։ Իբր փուլ առ փուլ են մաղում աշխատակիցներին, սակայն ոչ գնացողը գիտի, որ պիտի գնա, ոչ էլ մնացողն է մնալու՞, թե՞ ոչ։ Այս անհասկանալի իրավիճակում ոչ ոք չի ցանկանում աշխատել, որովհետև չգիտի` ղեկավարությունն իր հաշվով ինչ ծրագրեր ունի։


Մեր տեղեկություններով, կրճատումներին զուգահեռ ծանոթով գործը չկորցնելու հրամայականն է առաջնային դարձել, շատերը դժգոհում են, որ ոչ մի չափորոշիչ սահմանված չէ, թե ինչու այս կամ այն բաժնի երկու նույն աշխատանք կատարող աշխատակիցներից մեկը պետք է մնա, իսկ մյուսին հեռացնեն։ Դրա համար էլ այս օրերին նախարարություններում, հատկապես սուպերնախարարություններում, որտեղ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ ոլորտով է զբաղվում, ամենալուրջ հարցը «մարդ» գտնելն է, որը կարող է բարեխոսել աշխատակցի համար։ Այսինքն, որքան էլ ցանկանում ենք, հին ու ԽԾԲ ժամանակներին հրաժեշտ տալ չի ստացվում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ