Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Եվրո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լ

Եվրո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լ
18.12.2020 | 01:16

Եվ­րո­պա­կան թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի ներ­քին հան­դի­պում­նե­րը որ­քան էլ հզոր, այ­դու­հան­դերձ, եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի թիմ մեկ խա­ղար­կու­թյունն ա­ռանձ­նա­հա­տուկ կշիռ ու­նի։ Նշենք, թե մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չում որ թի­մերն են զույգ կազ­մել՝ ար­դեն իսկ այս փու­լում ֆուտ­բո­լա­սե­րին վե­րա­պա­հե­լով գլ­խա­վոր եզ­րա­փակ­չի հնա­րա­վոր բերկ­րանք։ Այս­պես՝ ու­ժե­րով չափ­վե­լու են Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա»-«Ման­չեստր Սի­թի», «Լա­ցիո»-«Բա­վա­րիա», Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո»-«Չել­սի», «Լայպ­ցիգ»-«Լի­վեր­պուլ», «Պոր­տու»-«Յու­վեն­տուս», «Բար­սե­լոն»-«Պա­րի Սեն Ժեր­մեն», «Սևի­լիա»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա», «Ա­տա­լան­տա»-Մադ­րի­դի «Ռեալ» զույ­գե­րը։


Հաս­կա­նա­լի է, որ այս դի­մա­կա­յու­թյուն­նե­րից ցան­կա­ցա­ծը հե­տաքր­քիր է յու­րո­վի, բայց որ ար­դեն իսկ այս փու­լից ճամպ­րուկ­նե­րը կա­պե­լու է կա՛մ «Բար­սե­լո­նը», կա՛մ «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», ցա­վա­լի է։
Ա­ռա­ջին խա­ղե­րի ա­կա­նա­տե­սը կլի­նենք ար­դեն նոր տար­վա փետր­վար ամ­սին։ 17-ին կմր­ցեն «Բար­սե­լոն»-«Պա­րի Սեն Ժեր­մեն», «Լայպ­ցիգ»-«Լի­վեր­պուլ», 18-ին՝ «Պոր­տու»-«Յու­վեն­տուս», «Սևի­լիա»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» զույ­գե­րը։
Գլ­խա­վոր եզ­րա­փա­կի­չը նա­խա­տես­ված է մա­յի­սի 29-ին։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 27693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ