ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է

Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է
09.03.2024 | 22:09

Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ:

Ամենօրյա պարբերությամբ արձանագրում են վանդալիզմի տասնյակ դեպքեր։ Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ։

Ոչնչացվում է Շուշիի, Հադրութի և Ստեփանակերտի հանրապետական դիմագիծը։

Այս քաղաքականության նպատակն է ամբողջությամբ ոչնչացնել Արցախում գտնվող հայկական քաղաքակրությունը, որ նաև համամարդկային արժեք ունի։

Այս ամենն ապացուցում է, որ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի օմբուդսմեն

Դիտվել է՝ 3445

Մեկնաբանություններ