Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են

Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են
23.04.2024 | 15:39



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է․ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր ուղի՝ հանուն պայծառ ապագայի»։

Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են, ընդամենը Սփյուռքն է ներքաշել հայ ազգը «այս խավարի» մեջ։ Այսօրվա Ջահերով երթին ով մասնակցի, միաժամանակ իր բողոքն ու խոնարհումն է արտահայտելու թուրքական իշխանության իրագործած Ցեղասպանությանը, որը 109 տարի առաջ անհիմն համարում էին Թալեաթը, Էնվերը, այսօր՝ Էրդողանը ու որն ընդունում ու հասկանում է Փաշինյանը։

Փաստացի, այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են։

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից այսօր՝ 19։15-ից։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ