Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հոգեգալստյան տոնի խորհրդի մասին

Հոգեգալստյան տոնի խորհրդի մասին
09.06.2025 | 10:24

Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ լեզվախոսությունն առիթ եւ պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ Տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության եւ հարուցյալ Տիրոջ մականի ներքո։

Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ եւ մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։

Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու եւ ոչ թե դրան տիրելու։

Տ. Միքայել արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ

Շիրակի թեմի առաջնորդ

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ