Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Շուշանը վրդովված էր

Շուշանը վրդովված էր
07.10.2013 | 18:14

Անկախության օրվա առթիվ Նունե Եսայանի համերգին տրված 54 մլն դրամը բավականին բուռն արձագանք է ունեցել հանրության շրջանում: Չնայած պաշտոնյաների, այդ թվում՝ մշակույթի նախարարության արդարացումներին, միևնույն է, անհեթեթ է նման շռայլություն ոչ բարձրաճաշակ արվեստի համար:

Երբ խորհրդարանում փորձեցինք այս հարցի առնչությամբ տեսակետ լսել պատգամավոր-երգչուհի, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանից, նա մռայլվեց, արագ քայլերով առաջ անցավ` նետելով. «Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանում»: Ինչո՞ւ, զարմացանք: Այդ պահին ինձ միացան գործընկերներս ու բոլորն էլ արժանացան նույն պատասխանին:
Դրանից առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հենց այս թեմայով հարց էր հնչել, ինչը խիստ վրդովմունքով էր լսում երգչուհին ու կողքին նստած Հրանտ Գրիգորյանին նեղսրտած իր կարծիքն էր հայտնում: Վերջինս էլ, հավանաբար, երգչուհուն «մխիթարում» էր՝ գլուխը տմբտմբացնելով: Այդ ազդեցության տակ էլ, երբ դահլիճից դուրս եկավ, ուղղվելով դեպի ՀՀԿ խմբակցություն, ճանապարհին հանդիպած լրագրողների վրա էլ «մուռը» թափեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ