«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Սա մի քիչ անմարդկային է ու սադիզմ է հիշեցնում»

«Սա մի քիչ  անմարդկային է ու սադիզմ է հիշեցնում»
12.11.2013 | 00:20

Դերասան Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցածը վերջին օրերին սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեման է։ Տարբեր խմբեր են ստեղծվել, ստորագրահավաք է կազմակերպվել, հայտնի մտավորականներ, քաղաքական գործիչներ և ուժեր հանդես են եկել նրա պաշտպանությամբ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե անձամբ ինքն ի՞նչ է անում դերասանին բարոյապես աջակցելու ուղղությամբ։
-Ես ոչ մի բան չեմ պատրաստվում անելու, ընդամենն ուզում եմ, որ Վարդան Պետրոսյանին հանգիստ թողնեն։ Վարդանն այնքան կարգին մարդ է, իսկապես հայ ընտանիքից, լավ հայ, որ արժանապատվորեն է տանելու, կրելու իրեն բաժին հասած այդ հարվածը։ Ինքը չի էլ խուսափել պատժից։ Միակ բանը, որ չեմ հասկանում, այն էր, որ չսպասեցին մինչև ապաքինվի, նոր դատական գործընթացը սկսեին։ Մնացածի դեպքում չեմ էլ ցանկանում որևէ ձայն հանել, որովհետև դա հօգուտ իրեն չի աշխատելու։
-Տարբեր քաղաքական գործիչներ, ուժեր հանդես են եկել կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու երաշխավորությամբ։ Դուք ևս օրենսդիր մարմնի անդամ եք և նույնն անելու հորդորով կարող եք դիմել ՀՀԿ-ին։
-Գոյություն ունի օրենք։ Ամեն ինչ լուծվելու է օրենքի շրջանակներում։
-Ձեր բացատրությունը ո՞րն է, ինչո՞ւ է մեր արդարադատության համակարգը երկակի ստանդարտներով առաջնորդվում ու, մասնավորապես, Վարդան Պետրոսյանի դեպքում նման խնդիրներ ստեղծում։
-Չեմ կարող պատասխանել։ Մի՞թե Վարդանն իր ապրած կյանքով, արվեստով նման է վախկոտի, որ պետք է փախչի։ Համաձայն չեմ այս ամենի հետ ու չեմ հասկանում սա։ Սա մի քիչ անմարդկային է ու սադիզմ է հիշեցնում։ Մարդը հիվանդ է, թողեք կազդուրվի։ Միևնույն է, ողջ կյանքում կրելու է այդ ցավը։ Անվերջ այս մասին խոսելը նաև նշանակում է չհարգել զոհված երեխաների ընտանիքներին։ Ինքը շատ լավ գիտակցում է ամեն ինչ ու կրելու է իր պատիժը, ինչպես հայտարարել է։ Այս մասին պետք է պարզապես չխոսել։ Իսկ մյուս կողմին պետք է օգնել ջերմությամբ, ուշադրությամբ։ ՈՒղղակի Վարդանին թիրախ են դարձրել, այն դեպքում, որ նա արդեն թիրախ է։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ