Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կքննարկվեն հայ-վրացական գիտական ու մշակութային կապերը

Կքննարկվեն հայ-վրացական գիտական ու մշակութային կապերը
24.03.2014 | 16:31

Մարտի 25-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը:
Երևանի պետական համալսարան կայցելի վրաց անվանի գիտնականներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակություն, որը կգլխավորի Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան: Ներկա կլինի նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Գիտաժողովը կանցկացվի պատմության, քաղաքագիտության, բանասիրության, ժուռնալիստիկայի և մշակութաբանության սեկտորներով, որտեղ ԵՊՀ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի առաջատար մասնագետներից կազմված աշխատանքային խմբերում զեկույցներ կներկայացվ ն և քննարկումներ կծավալվեն վերը նշված բնագավառներում առկա խնդիրների վերաբերյալ:

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ