Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ընդունելության քննությունների այս տարվա երեք արտոնությունները

Ընդունելության քննությունների այս տարվա երեք արտոնությունները
29.05.2014 | 13:11

Այսօր կառավարության նիստում Արմեն Աշոտյանը ներկայացրեց այս տարվա ընդունելության քննություններին առնչվող երեք նորություն: Նախ` բանակից զորակոչվածների համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվելու: Դիմորդների համար որպես անձը հաստատող փաստաթուղթ կընդունվի նաև նույնականացման քարտը: Ագրո- մասնագիտություններում պետք է ստեղծել ավելի գրավիչ պայմաններ, քանի որ նախորդ տարիներին այստեղ բավականին թափուր տեղեր կային:

Կառավարությունը նաև մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որն առնչվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` աշխատանքից ազատվեց ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ