Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Ասում են...

Ասում են...
30.09.2014 | 00:26

...թե Սուրեն Խաչատրյանի նշանակումը ողջունած մերձավորների շրջանում մի զավեշտալի, բայց իրականում Հայաստանի քաղաքական «դեմքը» ցուցանող պատմություն է պտտվում: Բոլորին էլ պարզ է, թե նախագահի ընտրություններին մարզպետ Խաչատրյանն ինչպիսի «ջանքեր» էր ներդնում, ու թերևս սա էլ է որոշիչ, որ իշխանությունները նրան մշտապես «խնայում» են: Նախագահի վերջին ընտրությունում ևս իշխանության զանգեզուրյան «հենարանը» իրեն արդարացրեց: Ընտրության օրվա ավարտին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական արդյունքներն է ի մի բերել, նա զանգել է ԿԸՀ-ի իր «մարդկանց» և հետաքրքրվել, թե ինչպիսին են «թվերը»: Երբ ասել են, թե մարզերից մեկը, Սյունիքի համեմատ, մի տոկոսով շատ է քվեարկել գործող իշխանության օգտին, Խաչատրյանը գժվել է. «Ո՞նց թե, գրի դրանից բարձր, հեսա գալիս եմ»: Փաստորեն, Սուրեն Խաչատրյանի «անձնուրացությունը» երբեք անպատասխան չի մնում:

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ