Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հազի՞վ խելքի եկանք

Հազի՞վ խելքի եկանք
16.12.2016 | 01:03

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական բանակի ռազմական պատրաստվածությունն առաջնային խնդիր է դարձել։ Թերությունները, ռազմական գործի պատասխանատուների պնդմամբ, շտկվում են։ Այս համատեքստում ուշագրավ է նաև կառավարությունում տեղի ունեցած նիստը, որի ընթացքում քննարկվել են նորագույն տեխնոլոգիաների ներմուծմանն առնչվող հարցեր (ռազմարդյունաբերական համալիրին «Իրատեսն» առաջիկայում կանդրադառնա)։ Քաղաքական գործիչները բազմիցս անդրադարձել են սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրման խնդրին, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։


Մեր տեղեկություններով, սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ, սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ, որոնք վաղուց պետք է լինեին, սակայն ոլորտի պատասխանատուների հանցավոր անտարբերության պատճառով այդ հրատապ գործը մնացել էր բարձիթողի վիճակում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ