«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Որտեղ է չվերահսկվողի ու վերահսկվողի սահմանագիծը

Որտեղ է չվերահսկվողի ու վերահսկվողի սահմանագիծը
10.04.2017 | 18:39

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե խորհրդարան անցած ընդդիմադիրները վերահսկելի են։ «Իրենք իշխանության պահպանման հարցը լուծել են, դա՝ մեկ, ընդդիմության վերացման հարցը պառլամենտում լուծել են, որովհետև այսուհետև միայն կլինի իրենց կողմից վերահսկվող ընդդիմություն»։ Նորմալ է, որ խորհրդարան չանցած ուժերը մեղադրում են խորհրդարան մտած ընդդիմադիրներին իշխանության հետ համագործակցության մեջ։ Այսպես է եղել վերջին տարիների գրեթե բոլոր ընդդիմադիրների պարագայում։

Նույն Լևոն Զուրաբյանին ու նրա ներկայացրած ուժին՝ ՀԱԿ-ին, հատկապես նախորդ տարվա ապրիլյան քառօրյայից հետո, երբ Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, իշխանության հետ համագործակցության մեջ էին մեղադրում։ Մամուլը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդում էին, որ քաղաքական համաձայնության են եկել, որ այս խորհրդարանում ՀԱԿ-ը պետք է ներկայացված լինի։ Սակայն ի՞նչ ստացվեց։ Հիմա այդպես էլ պարզ չէ` առաջին ու գործող նախագահները պայմանավորվե՞լ էին, թե՞ ոչ։ Եթե՝ ոչ, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Այնպես որ, միանշանակ ոչինչ հնարավոր չէ ոչ հերքել, ոչ էլ հաստատել, իսկ եթե ցուցանիշն իսկական ընդդիմության խորհրդարանից «դուրս» հայտնվելն է, վաղ, թե ուշ մյուսներն էլ կարժանանան այդ բախտին, հետևաբար Հայաստանում կարելի է ասել, որ ընդդիմություն դասական առումով գոյություն չունի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ