«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
03.11.2017 | 09:18

...թե ապրիլյան պատերազմից հետո, երբ մամուլում տարատեսակ լուրեր էին «արտահոսում», որ Երևանից Ղարաբաղ գնացած տանկերի տեխնիկական վիճակը զրոյական է եղել, երբ տպագրվում էին լուրեր, որ Սեյրան Օհանյանն ու յուր տիկինը Պրահայի կենտրոնում ձեռք են բերել թանկարժեք մի շենք և հյուրանոց են կառուցում, իսկ Վահագնի թաղամասում` անչափ թանկարժեք, ինքնատիպ դղյակ, երկրի ղեկավարի և Սեյրան Օհանյանի միջև, ըստ «ասացողների», տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը. Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում:

Իսկ ինչու՞ գերագույն գլխավոր հրամանատարին տեղյակ չի պահվել, որ նման ընդարձակ հողատարածքով նման տուն է կառուցվում: Օհանյանը պատասխանել է` իսկ ինչպե՞ս Է, որ Հովիկ Աբրահամյանը «նման» տուն է կառուցել Մոնումենտում: Պատասխանը եղել է` Հովիկ Աբրահամյանն իր տունն սկսել է կառուցել Քոչարյանի օրոք, Քոչարյանին տեղյակ է պահվել, բացի այդ, Հովիկ Աբրահամյանը բիզնեսներ ունի: Այդ խոսակցությունից հետո էր Ամարասի Արթուրն ասել, թե հողատարածքը Օհանյանի անունով չէ, նա տուն չունի, վարձով է ապրում:

Դիտվել է՝ 15661

Մեկնաբանություններ