Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Անհեռանկար իրավիճակ

Անհեռանկար իրավիճակ
27.04.2018 | 17:57

Ինչու՞ Կարեն Կարապետյանը չընդունեց Նիկոլ Փաշինյանի բանակցելու հրավերը: Այս հարցի առնչությամբ հայտարարություն է տարածել կառավարության լրատվականը՝ անհեռանկար համարելով միակողմանի օրակարգի թելադրմամբ ու լրատվամիջոցների ներկայությամբ բանակցությունը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս անդրադարձել է այս հարցին: «Ազատության» հետ զրույցում նա ասել է. «Ասում ենք՝ առանց նախապայմանների, նկատի ունենք, որ ո՛չ ՀՀԿ-ն՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, և չկա հարց, որը չպետք է քննարկվի: Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար, և մեզ համար փակ օրակարգ չկա»:


Շարմազանովն անարդյունավետ է համարել նաև լրատվամիջոցների ներկայությամբ բանակցությունները: «Չգիտեմ՝ ինչպես պետք է իշխանությունը և ընդդիմությունը ուղիղ եթերով խոսեն ՀՀ-ի ապագայի, ներքաղաքական ճգնաժամի, արտաքին մարտահրավերների մասին, երբ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն ՀՀ քաղաքացիներն ու սփյուռքահայերը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան»:


Այսինքն, օրեր շարունակ տարբեր քաղաքական ուժերի երկխոսության կոչերը, ներքաղաքական ճգնաժամը բանակցություններով լուծելու հեռանկարն արդեն սպառված կարող ենք համարել: Այս իրավիճակում կա երկու տարբերակ. մայիսի 1-ին իշխանությունը սեփական թեկնածուն կառաջարկի և կանցկացնի, դրան զուգահեռ Փաշինյանը ողջ մայրաքաղաքը, ինչպես ասել է, կհեղեղի մարդկանցով, որը բերելու է հերթական ճգնաժամի: Կամ իշխանությունը պետք է Փաշինյանի առաջարկած սցենարն ընդունի, որն այս պահին այնքան էլ իրատեսական չի թվում: Փակուղային իրավիճակ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ