Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սերժ Սարգսյանի առաջին «երևակումը»

Սերժ Սարգսյանի առաջին «երևակումը»
12.07.2018 | 19:45

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: «Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում: Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ բոլոր միջազգային ձևաչափերում: Նա նաև կարևորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը»,- գրել է Արմեն Աշոտյանը:


Հրաժարականից հետո սա Սարգսյանի առաջին «բեմելն» էր: Սովորաբար նախկին նախագահները դրսի պաշտոնյաների, միջազգային կառույցների անդամների հետ շատ են հանդիպումներ ունենում: Ասել է՝ սա նորմալ պրակտիկա է: Սակայն Արմեն Աշոտյանի գրառման մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կա. Սերժ Սարգսյանը կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ-ի բարեփոխումների ծրագիրը: Այսինքն, ՀՀԿ-ն սկսել է ներքին բարեփոխումների ճանապարհը բռնել, այն էլ՝ դրսի հեղինակավոր հիմնադրամի հետ: Նշանակում է` հանրապետականի ղեկավարությունը նորովի վերածնվելու հույսը դեռ չի կորցրել: Մնում է, որ այդ բարեփոխումների թափքի մեջ առաջին հերթին հայ հանրությանը կարողանալ հավատացնել, որ ՀՀԿ-ն էլ նախկինը չէ, թալանն ու կողոպուտը նրա «արյան» մեջ չեն: Երբ հաջողվի սա համոզել հանրությանը, այդ ժամանակ էլ իսկապես կբարեփոխվի ՀՀԿ-ն:
Ընդամենը հիշեցնենք, որ ԿԱՀ-ը քաղաքական հիմնադրամ է, որը հարում է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ