«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Երբ երկրի գլխին կանգնած է մոլագարը

Երբ երկրի գլխին կանգնած է մոլագարը
04.06.2023 | 21:22

Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից մեկը բռնապատությունն է: Հարևան, բայց ոչ բարեկամ երկրում արդեն 30 տարուց ավելի է, ինչ տիրում է կառավարման այդ ձևը, իսկ մեզ մոտ՝ ընդամենը հինգ տարուց պակաս:

Հարևան, բայց ոչ բարեկամ երկրում բռնապետությունը, որքան էլ անբանական, վերջնական արդյունքում ծառայում է սեփական պետականության շահերին, իսկ մեզ մոտ՝ հակառակը կամ, լավագույն դեպքում, մեկին:

Բռնապետությունն առավել քան վտանգավոր է, երբ նրա գլուխ կանգնած է սեփական երկիրն ատող ու ավերող մոլագարը, իսկ նրան հլու-հնազանդ հետևում է անգիտակից ու անգաղափար զանգվածը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 4791

Մեկնաբանություններ