-
11.08.2025|
11:34
Առաջին անխոչընդոտ ճանապարհը ( ՄԻՋԱՆՑՔԸ ) տալուց հետո կտա նաև երկրորդը, երորդը ու Սյունիքը ԿԱՋԱՐԻԶԱՑՎԻ։
Սկզբից թուրքերը քիչ-քիչ կսկսեն ճանապարհի վրա առևտրի ու սպասարկման օբեկտներ բացել ու կլցվեն Սյունիք...
-
10.08.2025|
14:29
Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը համաձայնելու է, որ այդ միջանցք կոչվածը ԱՄՆ-ը իրենով անի:
Ու այս անհամաձայնությունը մեզ համար չէ, մենք ընդհանրապես չկանք հիմա, մեր շահերը արտաքին աշխարհի հետ հարաբերման մեջ սպասարկող չկա...
-
09.08.2025|
17:17
Սյունիքի «միջանցքի» շուրջ երեկվա փաստաթղթային պայմանավորվածությունները սպասելիորեն առաջացրել են էյֆորիկ տրամադրություններ և ձեռքբերումների ուռճացված գովազդ՝ հատկապես այն շրջանակներում, որոնք առաջնորդվում են սիտուացիոն մտածողությամբ կամ իշխանական քարոզչության տրամաբանությամբ։ Այս մթնոլորտը լիովին բացատրելի է՝ հաշվի առնելով մոտակա քաղաքական դիրքավորումների նպատակները...
-
09.08.2025|
15:48
Տարանցիկ ցանկացած հաղորդակցություն ինքնին ողբերգություն չէ, մեծ ողբերգություն է, երբ վերջինս փորձ է արվում կյանքի կոչել ինքնիշխանությունն անտեսող իրավական ռեժիմով իբրև միջանցք՝ դրանից բխող անդառնալի կորստաբեր հետևանքներով հանդերձ. դրանով բացվում է սողացող հայաթափման դարպասը...
-
09.08.2025|
15:44
Եթե այդպես է, ապա ստորագրված Հռչակագրում կամ նախաստորագրված չգիտեմինչում, պետք է կետեր լինեին Երևան-Նախիջևան-Մեղրի, Գյումրի-Կարս երկաթուղային գծերի կամ, ենթադրենք` Իջևան-Ղազախ-Ռուսթավի ավտոմոբիլային ճանապարհների բացման և «անխոչընդոտ» շահագործման մասին...
-
09.08.2025|
15:39
Թեև վարչապետի հազարապատիկ հավաստիացումներին և անհողդողդ վստահությանը` պարզվում է՝ այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցք լինելու է. այն այլևս Հայաստան չէ, այլ ընդամենը Թրամփի արտապատվիրակված ճանապարհ...
-
09.08.2025|
14:36
Էդ որ խելոք դեմքերով հայտարարում են, թե կլինի սա կամ նա, Հայաստանը կստորագրի այս թուղթը, կտա այս տարածքը, մի քանի օրից կլինի այս բանը, այն բանը, և այդպես աղետների շարան։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ աղբյուրից տեղեկություններ ունե՞ն, թե՞ ուղղակի կանխատեսում են...
-
08.08.2025|
14:57
Ամբողջ լրահոսը «միջանցքի» մասին է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ընթանում է «միջանցքի» թեմայով շարադրությունների մրցույթ: Ընդ որում, կարծես առաջադրանքի մեջ ներառված է սարսափ տարածելու պայմանը:
Բոլորս գիտենք, որ «միջանցք» տալը Սյունիքն օտարելու նախահիմքն է: Վստահ եմ` դա գիտեն նաև դրա մասին անընդհատ տարբեր բառերով գրողները: Մանավանդ, որ վերջիններս հասարակական և քաղաքական գործիչներ են...
-
06.08.2025|
20:16
Փաշինյանը մեկնեց ԱՄՆ, որտեղ սպասվում է հանդիպում Ալիևի հետ, «խաղաղության պայմանագրի» վերջնական տեքստի հանրային ներկայացումը և նույնիսկ, գուցե, այն կնքելու մասին հայտարարելու արարողություն լինի, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի գլխավորությամբ...
-
06.08.2025|
12:27
Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումն ու նրա վրա «ահաբեկչի» գործ կարելը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է...
/1653881135" rel="nofollow">Դիտարկում