ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Երբ ծաղիկը բզեզի տունն է դառնում

Երբ ծաղիկը բզեզի տունն է դառնում
15.05.2025 | 11:21

Սիրում եմ ամառային բառապաշարը, երբ ցուրտ բառը փոխարինվում ա հով բառով, երկարաթևը բառարանից դուրս ա ընկնում, կանաչը դառնում ա խոտի հոմանիշը, ծաղիկը բզեզի տունն ա դառնում, անձրև բառը ծիածանով ա ածանցվում, արևը դառնում ա անձնական դերանուն, իսկ երեկոյան թեթև քամին՝ ըղձական եղանակի բայաձև, երբ մրգերը ճյուղերի շարունակությունն են, իսկ մտքերը շոգից իրար են կպնում ու դառնում ամառային մենախոսություն։

Սիրում եմ ամառային բառապաշարը։ Ընդհանրապես՝ սիրում եմ էդ լեզվով խոսել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10326

Մեկնաբանություններ