Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է

Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է
09.07.2025 | 16:36

Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:

Դա այն դեպքում, եթե պարտությունը պատերազմում իրական լիներ, այլ ոչ՝ նախապես ծրագրավորած (դավաճանություն):

Քանի որ դա տեղի չունեցավ, մյուս տարբերակն այն էր, որ, առանց որևէ բացառության, ոչ մի ՔՊ-ական չպետք է կարողանար հայտնվել որևէ հանրային վայրում: Պետք է եթարկվեին ամենադաժան վերաբերմունքի՝ պետական դավաճանին հարիր:

Եվ քանի որ դա ևս տեղի չունեցավ, հայտնվեցինք այնտեղ, որտեղ այսօր ենք:

Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է:

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ:

Իսկ հետևանքները կրելու ենք բոլորս, ոչ միայն՝ ՔՊ-ն:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ