Փաստորեն, մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, եթե երկու ամսում, ըստ այս պրիմիտիվի, 94 հազար մարդ համերգի է գնացել, ապա դա «խաղաղության ցնծության» ցուցանիշ է:
Մնացած մոտ 2 միլիոն 900 հազարը հեչ...
Կապիտուլյանտին բացարձակ չի հետաքրքրում, որ ասենք, օրինակ` Լոպեսի հաներգին գնացածների մեծ մասը Հայաստանից չէին` Վրաստանից էին և ՌԴ-ից, այդ թվում կաև այնտեղից ժամանած հայեր:
Այս ապուշության հեղինակին նաև հիշեցնեմ, որ 2020-ից հետո կազմակերպված բազմաթիվ համերգներն էլ անշլագով են անցել, բայց չգիտես ինչու, ինքը դրանցով չէր հպարտանում ու դրանք չէր մատնանշում որպես «խաղաղության ցնծության» ապացույց որպես...
Ի դեպ, ողբերգությունների և պարտությունների ժամանակ համերգներ և տաշիտուշիներ կազմակերպելը նոր բան չէ. Նիկոլը դա ընդօրինակում է ֆաշիստական և հետֆաշիստական Գերմանիայից, որտեղ իշխանությունները խոշոր ճակատամարտերում պարտություն կրելուց կամ խայտառակ փաստաթղթեր ստորագրելուց հետո ժողջանի ուշադրությունը շեղում էին համերգներով և մասսայական միջոցառումներով:
Դա ժողջանին շեղելու և հիմարացնելու Գեբելսի մեթոդներից էր:
Շուտով համերգով Երանում հանդես կգա պարսկահայ հայտնի երգիչներից մեկը, որին ավելի շատ սիրում են Իրանում և Տաջիկստանում, քան Հայաստանում ու համոզված եմ, նրա երևանյան համերգներին ինչպես նախկինում, այդպես էլ հիմա հազարավոր իրանցիներ են լինելու ու այդ փաստը Նիկոլ Անհողն իր հիմար մեկնաբանությամբ է մատուցելու ժողջանին:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ