ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ո՞ր ճանապարհն է ընտրում» Փաշինյանը

«Ո՞ր ճանապարհն է ընտրում» Փաշինյանը
05.09.2025 | 12:49

ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալված է թմրանյութ պահելու կասկածանքով։

Այս իրավիճակն անխուսափելիորեն սրում է Հայաստանի դիվանագիտական հեղինակության հարցը:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում տարբեր երկրներ տարբեր ճանապարհներ են ընտրել։

Արգենտինայում 2017-ին դեսպանի որդին հայտնվեց թմրանյութերի գործի մեջ, և իշխանությունները անմիջապես հետ կանչեցին դեսպանին՝ ռեպուտացիոն ռիսկերից խուսափելու համար։

Ֆրանսիայում 2010-ին դեսպանի դուստրը ձերբակալվեց թմրանյութ պահելու համար, սակայն Փարիզը հետ չկանչեց դեսպանին՝ հայտարարելով, որ դա «անձնական գործ է» և չի վերաբերում դիվանագետի ծառայությանը։

Այսինքն՝ աշխարհում կան և՛ հետկանչի, և՛ հետ չկանչելու նախադեպեր։

Հետևաբար, այժմ որոշումը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի տիրույթում է․ արդյո՞ք նա կգնա ռեպուտացիոն ռիսկի նվազեցման ճանապարհով, թե՞ կընտրի անտեսման տարբերակը։

Մենք էլ, թերևս, կիմանանք, թե Փաշինյանը «որ ճանապարհն է ընտրում»։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ