Հակաեկեղեցական համակարգված արշավի համատեքստում Արագածոտնի թեմի նկատմամբ, ցավոք, արդեն վատ ավանդույթի վերածված և առերևույթ ապօրինություններով աննախադեպ քրեական հետապնդմանն անդրադառնալով, շատ հավատացյալներ հրապարակավ փորձում են դատողություններ անել, թե իբր այդ ամենը հնարավոր կլիներ կանխել, եթե… Որպես առավել գործուն քայլ են դիտարկում Տեր Արամին նախապես կարգալույծ անելը: Իսկ չեք կարծո՞ւմ, որ ամեն ինչ այդչափ պարզունակ չէ: Տեր Արամի նկատմամբ ներգործության միջոցների համարժեքությունը գուցե կարևոր հարց է, սակայն թողնենք իրավասու եկեղեցական կառույցներին, իսկ հակաեկեղեցական կեցվածքին հակազդելու համատեքստում վճռորոշ են բոլորովին այլ, առավել հիմնարար նախադրյալներ, որոնք էլ հենց հարմարավետ միջավայր են ձևավորում վերը նշված դեմքերի ու դեպքերի համար:
Հայ Եկեղեցին թիրախավորվել է, որովհետև արդի համահանրայնացման աշխարհահայացքի համատեքստում, կարծում եմ, առաջնահերթ նշանառության տակ են վերցվում այն երկրները, որոնք միանշանակ օժտված են անհատականության և, հատկապես՝ ազգային ինքնության խորքային արժեքներով, որոնց կազմում Հայ Եկեղեցին, թերևս, ամենահզոր գործոնն է մնացել: Հակակրոնականության միակ թիրախը բնավ կայացած Եկեղեցիները չեն, պարզապես հաշվարկով սկսում են ամուր կառույցներից, ինչին ակամա պաշտպանում կամ գոնե չեն ընդդիմանում աղանդավորական միավորումները, այնուհետև հերթը անխուսափելիորեն հասնելու է նույն այդ միավորումներին: Պատահական չեն գրեթե նույնական սցենարով ներկայիս հակաեկեղեցական արշավները նաև մյուս երկրներում: Մեր պարագայում այդ ամենին, որպես կատալիզատոր, նպաստում են նաև ադրբեջանական կրոնական կառույցի առաջնորդի կեղծ հայտարարություններով հրահրումները:
Ամբողջ խնդիրն այն է, որ Հայ Եկեղեցին, չնչին, անէական բացառություններով, չի տրվում անջրպետման, պա