Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թումո-տուփ` Գավառում

Թումո-տուփ` Գավառում
19.12.2020 | 15:01

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բացվել է առաջին Թումո կենտրոնը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության ու նորարարության զարգացմանը: Ողջունելով կենտրոնի բացումը` ԿԳՄՍՆ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ հատկապես մարզերում Թումո կենտրոնների տարածումը կնպաստի ինժեներական և տեխնիկական կրթության խթանմանը, ինչը հանրակրթության հիմնական ծրագրին զուգահեռ կնպաստի կրթության որակի էական բարձրացմանը. «Կարևոր է, որ նախագիծն իրականացվում է նաև Արցախում, որտեղ նույնպես բացվելու են նմանօրինակ կենտրոններ` նպաստելով արցախցի երեխաների մտավոր ներուժի զարգացմանը: Բնագիտական և մաթեմատիկական ուղղությունը մեր կրթական առաջնահերթություններից է, և այդ առումով Թումո ցանցի ընդլայնումը դիտարկում ենք որպես կարևոր բաղադրիչ»:


Գավառի նորաբաց կենտրոնը գործելու է Թումո-տուփ ձևաչափով. նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է: Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած Թումո լաբորատորիա է, որտեղ ուսանողներն անցնելու են Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը: Ծրագրի գործնական դասընթացները Գավառի ուսանողների համար կկազմակերպվեն Դիլիջանի Թումո կենտրոնում: Յուրաքանչյուր Թումո տուփ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում տարեկան շուրջ 320 պատանիների կրթություն ապահովելու հնարավորություն է տալու: Բացի հիմնական ծրագրից՝ առավոտյան ժամերին Թումո տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:


Հաջորդ Թումո տուփը կբացվի Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Դիտվել է՝ 7681

Մեկնաբանություններ