Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մենք գիտենք՝ ինչու հասանք սրան, բայց լռում ենք

Մենք գիտենք՝ ինչու հասանք սրան, բայց լռում ենք
12.04.2025 | 08:16

Առանց քաղաքական խոսքի ու մտքի էս քաղաքական կռիվների, հայհոյանքով ու անեծքով լցված քննադատությունների մեջ անտանելի է դարձել ՖԲ-ն։ Էս անեծքներից ու հայհոյանքներից ծնվող ատելությունը մի օր պայթելու է, չնայած, ամեն օր պայթում է։ Մենք ամեն օր տեսնում ու կարդում ենք սպանությունների ու ծեծկռտուքների մասին։ Տեսնում ենք իրար վրա կրակող ու սրեր ճոճող երիտասարդների մասին նյութերը ու զարմանում։ Ո՞նց է դա հնարավոր մեր տեսած պատերազմից հետո, երբ իրենց հասակակիցները թշնամու դեմ էին հերոսաբար կռվում ու զոհվում։ Ի՞նչը մեզ այսպես թշնամացրեց, ինչու՞ են մարդիկ դադարել իրար ներել, լսել կամ հասկանալ։ Ինչու՞ են մարդիկ իրար հայհոյում, երբ կարծիքները չեն համընկնում։ Երբվանի՞ց երեխաներ ունեցող ու դաստիարակող մայրերը սկսեցին այսպես կրքոտ անիծել ուրիշի երեխաներին։ Ինչու՞ ոչ ոք չի ասում ճշմարտությունը, երբ բոլորը գիտեն, գիտեն բայց լռում են։ Լռում են, որովհետև ոչ մեկին ձեռնտու չի ասելը, ավելի լավ է իրենց օգուտ բերող բաները հիշեն, վատը մոռանան։ Մենք գիտենք՝ ինչու հասանք սրան ու գիտենք՝ ինչի կհասցնի սա։ Գիտենք, բայց լռում ենք։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ